Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր տրված բառերը․

Գարնանամուտ – գարնան սկիզբ

Հրճվել – ուրախանալ

Լացակումած – արցունքոտ

Ճումբ – հողակտոր

2․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում

3․ Գունավորի՛ր գործողություն ցույց տվող բառերը:

4․ Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, բոլորը ուրախանում են։

Երբ ծառերը ծաղկում են, արևեը ժպտում է նրանց։

Երբ արևը ժպտում,է,երկինքը զվարթ է:

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի


Ջաննի Ռոդարի
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. – Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց. – Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. – Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ: Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց: – Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին: Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ: Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:
    Նա հայտնաբերեց պանրի անցքերը,անձրևանոցի վրայի անցքերը,հորինեց լուսին գնալու մեքենա :Գիտնականը հայտնագործեց կոշիկներ ,որոնք չեն մաշվում: Գնացք, որը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ:
  2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
    Ես կուզեի ստեղծել ձեռնոցներ ,որոնք թռչում են երկնքում:
  3. Երազանքիդ մասին պատմի՛ր:
    Ես կուզեի,որ ես ունենայի փոքր փիսիկ,որովհետև իրենք շատ սիրուն կենդանիներ են:
  4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
    Մեծ,երկար,շատ,իսկական,թանկ:
  5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):
    Գիտնական-հայտնի,գիտնական
    Տարիներ-երկար տարիներ
    Ինչեր-տարբեր ինչեր
    փորձեր-հետաքրքիր փորձեր
    անցքեր-խորը անցքեր
    իրիկուն-հանգիստ իրիկուն
    առավոտ-ուրախ առավոտ
    ամիսներ- երկար ամիսներ
    ժամանակ-կարճ ժամանակ
    բան- անհետաքրքիր բան
    գրքեր- մեծ գրքեր
    գյուտարար-խելացի գյուտարար
    մեքենա-թռչող մեքենա
    գնացք-արագընթաց գնացք
    բրնձահատիկ-սպիտակ բրնձահատիկ
    կոշիկներ-մաշվող կոշիկներ

Classwork

  1. I am reading a book.-Am I reading a book?,I am not reading a book.
  2. She is cooking dinner.-She is not cooking a dinner.Is she cooking a dinner?
  3. They are playing football in the park.-Are they playing football in the park?,They are not playing football in the park.
  4. We are watching a movie.-We are not watching a movie.Are we watching a movie?
  5. He is studying English now.Is he studying English now?He is not studying english now.
  6. The children are drawing pictures.-The children are not drawing pictures .Are children drawing pictures.
  7. My mother is cleaning the kitchen.-Is my mother cleaning the kitchen?My mom is not cleaning the kitchen.
  8. The teacher is explaining the lesson.-The teacher is not explaining the lesson.Is the teacher explaning a lesson?
  9. I am listening to music.-Am I listening a music?I am not listening a music.
  10. The dog is sleeping under the table.- The dog is not sleeping under the table.Is the dog sleeping under the table.

Про козлёнка, который умел считать до десяти

Про козлёнка, который умел считать до десяти

Часть 1

Жил-был маленький козлёнок, который научился считать до десяти. Однажды он подошёл к озерцу и вдруг увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.
– Раз! – сказал Козлёнок.
Это услышал Телёнок.
– Что ты делаешь? – спросил он.
– Я сосчитал сам себя, – ответил Козлёнок.
— Хочешь, я и тебя сосчитаю?
– Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.
– Это совсем не больно. Я – это раз, ты – это два. Один, два!
– Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок меня посчитал.
– А что это такое? – сердито промычала Корова.
– Я научился считать до десяти, – сказал Козлёнок. –
Вот послушайте: один – это я, два – это Телёнок, три – это Корова. Один, два, три!
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.
Корова с Телёнком бросились на Козлёнка. Тот испугался и побежал по лужайке. А за ним – Корова с Телёнком.

Задания.

1.Вспомним, как называются мамы и детёныши.


бык, корова, телёнок                     баран, овца, ягнёнок
волк, волчица, волчонок             петух, курица, цыплёнок
слон,слониха ,слонёнок                 козёл, коза ,козлёнок
медведь,медведица, медвежонок  кот, кошка , котёнок

2. Вопросы:

  • Кто научился считать до десяти? Козлёнок научился считать до десяти
  • Как Козлёнок себя сосчитал? Он сосчитал сам себя сказав -Раз!.
  • Что предложил Козлёнок Телёнку? Что ответил Телёнок?Козлёнок Телёнку предложил сосчитать Телёнка.– Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.
  • Почему телёнок заплакал?Телёнок заплакал потому что козлёнок посчитал Телёнка.

Present Continuous

I am playing,reading,swimming.

You are playing,reading,swimming.

He is playing,reading,swimming.

it is playing,reading,swimming.

She is playing,reading,swimming.

We are playing,reading,swimming.

They are playing,reading,swimming.

You are playing,reading,swimming.

E. g.

I am playing whit my dog.

My cat is playing whit a ball.

I am deedinh my cat,she likes fish.

Rabbit is jumping up and down.

My mom is reading an ineresting book.

Աչքերի գանգատը Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց,

ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: – Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի

քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը  պտտվում

է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես

սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի

հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի

շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես

կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում:

Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին,

որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք

տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք,

ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք

անցնենք թոշակի: – Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Տրտնջալ-բողոքել,

Էակ-մարդ:

  • Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Իմ կարծիքով աչքերս կբողոքեն,որ ես շատ համակարգիչ նայեմ:

  • Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: 

Ամենագեղեցիկ բանը,որը իմ աչքերն են տեսալ, դա մայրամուտն է:

4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Այսօր մենք   առավոտյան արթնացանք, և  մեր տիրուհին գնաց խոհանաց:Նա թեյ խմեց և կեքս կերավ, որի համար շնորհակալություն ասաց ստամոքսը:Տիրուհիս գնաց դպրոց, որտեղ նա այդ օրը  ուներ հետևյալ  դասերը՝ մաթեմ,ռուսերեն,անգլերեն:Դպրոցում տիրուհիս ընդմիջմանը  իր ընկերների և ընկերուհիների հետ  գնաց հաց ուտելու:Երբ վերջացրեցին, գանցին դասարան:Դասերն ավարտելեւց հետո մայրիկը տիրուհուն վերցրեց:Նա հաց կերավ, դաս արեց և գնաց քնելու:Ահա մեր մեկ օրը:

Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա         փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվել-թափ տալ

Խրճիթ- Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, Հյուղ:

Զանազան-տարբեր ,բազմազան:

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Ինձ թվում է, թե Ինչուիկը  տարօրինակ հարցեր էր ,որ ավելի խելոք և գրագետ դառնար:

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Իմ համար ձանձրալի է,որ նա տարբեր  մարդկանց անիմաստ հարցեր է տալիս:

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Դարակները սեղան ունեն,որ հնարավոր լինի  տարբեր բաներ դնել:

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Ձկները ունեն պոչ,որ արագ լողան:

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Կատուները բեղեր ունեն,որ կարողանան ավելի  լավ զգալ ուտելիքի հոտը կամ էլ ուրիշ բանի հոտ:

դ. – Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Ամպերը չեն գրում նամակ,որովհետև իրենք մարդ չեն:

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Մորուքը դեմք չունի,որովհետև ինքը մարդ չէ:

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Թարսերես-թարսուշիտակ,պարզերես,

Հարցասիրություն-սիրառատ,սիրահար,հարցախեղդ,հարցաշար,

 Պատառաքաղ-ծաղկաքաղ,

Հուսահատվել-հուսախաբ ,

Հայտնագործություն-գործելաոճ,հայտնագործող:

  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:

Վատ, թարս, Պարզ ,զանազան,երկար,սովորական,զարմանալի

Գովելի:

7.Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

տղա-չար տղա,

Հարցեր-հետաքրքիր հարցեր,

Դարակ-փայտե դարակ,

Սեղան-մեծ սեղան,

Մարդիկ-բարի մարդիկ,

Սպասք-թանկարժեք սպասք,

Կյանք-ուրախ կյանք,

Հարցեր-անիմաստ հարցեր,

Տետր-հաստ տետր,

Գուլպա-գույնզգույն գուլպա,

Հայտնագործություն-արժեքվոր հայտնագործություն,

Դեմք-գեղեցիկ դեմք,

Պատճառ-հիմնավոր պատճառ,

Մորուք-երկար մորուք,

Գարեջուր -դեղին գարեջուր,

Գիտնական-հայտնի գիտնական:

Թարս, տարօրինակ պատմություն

Թարս, տարօրինակ պատմություն

Կար-չկար մի աղջիկ։ Մի օր նա ուշ քնեց և երազում տեսավ թափանցիկ դուռ։
Նա մտավ այդ դռնով և տեսավ մի թեյնիկի։ Թեյնիկը շտապ վազում էր և ասում.

— Շտապո՛ւմ եմ, շտապո՛ւմ եմ։

Եվ նրա հետևից վազում էին փոքրիկ թեյնիկներ։

Աղջիկը մտածեց, որ թեյնիկը երևի շատ կարևոր տեղ է գնում, և սկսեց վազել նրա հետևից։ Ճանապարհին նա տեսավ այս աշխարհի տարբեր տարօրինակ բնակիչների։

Հանկարծ աղջիկը տեսավ մի մեծ խնձոր։ Այդ խնձորի վրա աճում էին բազմաթիվ փոքրիկ ծառեր։ Ծառերը շարժվում էին և բարձրաձայն կանչում էին.

— Աղջի՛կ, աղջի՛կ, մի պահ կանգնի՛ր մեզ մոտ։

Բայց աղջիկը պատասխանեց.

— Կներեք, փոքրիկ ծառեր, ես հիմա շտապում եմ։

Եվ նա շարունակեց վազել թեյնիկի հետևից։

Հանկարծ նրա գլխավերևում սկսեցին թռչել գրքեր։ Գրքերը թևերի նման բացված էջերով պտտվում էին օդում և ասում.

— Կարդա՛ մեզ, կարդա՛ մեզ։

Աղջիկը զարմացավ, բայց ասաց.

— Հիմա ժամանակ չունեմ, ես պետք է հասնեմ թեյնիկին։

Եվ նա շարունակեց իր ճանապարհը։

Հետո նա տեսավ մի մեծ կատու։ Աղջիկը կատվին հարցրեց, թե ուր է գնում թեյնիկը։ Կատուն ցույց տվեց ճանապարհը, և աղջիկը շարունակեց իր ճանապարհը։

Ճանապարհին նա տեսավ պարող գդալներ։ Գդալները պտտվում էին, թռչկոտում և ուրախ պարում։ Նրանցից մեկը ասաց.

— Մնա՛ մեզ հետ:

Աղջիկը ժպտաց և ասաց.

— Շնորհակալություն, բայց ես պետք է շտապեմ։

Եվ նա շարունակեց իր ճանապարհը։

Նա գնաց, գնաց և վերջապես տեսավ, որ թեյնիկը հասել էր խնջույքի։ Նրանք միասին թեյ խմեցին , պարեցին և ուրախացան:Երբ ամեն ինչ ավարտվեց, աղջիկը կրկին տեսավ թափանցիկ դուռը։ Նա մտավ դրա մեջ և հանկարծ հայտնվեց իր մահճակալի վրա։

Պարզվեց՝ այդ ամենը պարզապես երազ էր։