Month: January 2026
Կույրերի կարծիքը

Կույրերի կարծիքը
Հովհաննես Թումանյան
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։
Հարցեր և առաջադրանքներ
- Առակը համառոտ պատմի՛ր
Օրը ցերեկով չորս կույրեր ման էին գալիս և հանդիպեցին մի փղի: Առաջին կույրը ասաց, որ դա պատ է,իսկ մյուսը շոշափեց փղին և ասաց,որ դա կոճղ է:
Իսկ երրորդը շոշափեց և ասաց,որ դա օձ է,իսկ վերջինը ասաց ,որ դա թոկ է:Բոլորը վիճեցին, բայց այդպես էլ չիմացան ինչ է:
- Ի՞նչ է սովորեցում առակը:
Առակը սովորեցնում է,որ առանց տեսնելու, առանց ճշտելու մի փոքր զգալով մենք չենք կարող ճիշտ դատել:
- Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:
Բարև ձեզ սիրելի՛կույրեր ,եթե դուք շոշափում եք ինչ-որ բան ,դա չի նշանակում,որ դուք ճիշտ եք : Ես հիմա ճշմարիտ խորհուրդ կտա:Եթե դուք զգում եք,որ անցորդ կա ,հարցրեք, թե դա ինչ իր է կամ կենդանի ,անցորդը կպատասխանի:
- Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:
Ինձ թվում է, եթե կույրերը փղի փոխարեն հանդիպեին սիրամարգի,առաջինը կմտածեր,որ փետուրները ծառի տերևներ են ,իսկ երկրորդը կմտածեր , որ ոտքերը ծառի ճուղեր են , իսկ երրորդը և չորրորդը,որ կտուցը գազար է:
5. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Երկու – երկրորդ
Երեք –երրորդ
Ութ –ութերորդ
Չորս –չորրորդ
Վեց –վեցերորդ
Յոթ –յոթերորդ
Մեկ –առաջին
Ժողովրդական արվեստի թանգարան


Բարև ձեզ,ես Եվա Դանիելյանն եմ:Այսօր մենք գնացել էինք Ժողովրդական արվեստի թանգարան:Սկզբում մենք ստեցինք ավտոբուս իմ ընկերուհիների ՝ Էլինայի և Սառայի հետ: Մենք խոսում էինք հետաքրքիր բաների մասին:Երբ մենք հասանք թանգարան, հանեցինք մեր բաճկոները և մտանք առաջին սրահ:Սկզբում մեզ ներկայացրեցին հայակական շատ հին և մեծ կարպետ: Այդ կարպետը ներկված էր որդան կարմրով: Դրանից հետո մեզ մեր ազգի մասին շատ հետաքրքիր լեգենդ պատմեցին:Պատմում էին նաև, որ առաջ պապիկները խիստ էին: Ինչպես նաև մեզ ցույց տվեցին թալիսմաներ:
Երբ գնացինք երկրորդ սրահ,մեզ պատմեցին հին հայկական տակդիրնեի մասին ,հայկական հարսանիքի շորերի մասին:Մենք տեսանք աման,որը պատրաստված էր կավից ,գեղեցիկ ներկված էր և մեջը մրգեր էին:Մենք գնացինք ներքև և տեսանք վիշապագորգ : Գորգի վրա պատկերված էր Սարիբեկը ,և ճյուղերի վրա պատկերված էինք մենք:Երբ մենք գնում էինք Սարբեկի մոտ ,մենք մտանք Սարիբեկի օջախը:Երբ մենք ուսումնասիրեցինք բոլոր սրահները, հագանք բաճկոները ,նստեցինք երթուղային և վերդարձանք դպրոց:
Ձմեռային խաղեր Ջրվեժում



Ձմեռային խաղեր Ջրվեժում
Բարև ձեզ,ես Եվա Դանիելյանն եմ :Այսօր ես դասարանցիներիս և ուսուցչուհիներիս հետ մեկնել էինք ճամփորդության:Սկզբից մենք նստեցինք ավտոբուս , ես նստացի Յանայի հետ:Ճանապարհը շատ երկար էր : Մենք Յանայի հետ խոսում էինք տարբեր բաների մասին և փորձում էինք քնել:Երբ հասանք ,տեսանք շատ գեղեցիկ տեսարան: Շուրջբոլորը ձյուն էր, ծառերը ծածկված էին ձյունով:Սկսեցինք քայլել , որ հասնեինք այնպիսի տեղ, որտեղից կարող էինք սահել: Երբ մենք հասանք, նստեցինք ,և ես իմ ընկերներին կանաչ թեյ հյուրասիրեցի:Երբ մենք նկարվում էինք իմ ամենալավ ընկերուհու հետ, մենք ձեռքով սրտիկ էինք անում:Երբ արդեն իմ և Սառայի սահելու հերթն էր , մենք նստեցինք և սահեցինք շատ հեռու, շատ հավես էր: Մենք երկու անգամ էլ սահեցինք և պառկեցինք ձյան վրա,որ ստանանք ձնային հրեշտակ: Երբ մենք արդեն հավաքվում էինք, որ վերադառնայինք, ես մի անգամ էլ սահեցի:Մենք նստեցինք երթուղային և վերադարձանք դպրոց:
Դդմահեքիաթ

Դդմահեքիաթ
Լինում է, չի լինում ՝մի Դդում:Ինքը ունենում է լիքը ընկերեր՝Աղցանը,Պանիրը,Պիցցան և Գազարը:Մի անգամ նրանք որոշում են գնալ այգի խաղալու:
Դդումը ասում է.
-Ընկերներ,եկե՛ք գնանք գնադակ խաղալու:
Իսկ աղցանը պատասխանում է.
-Դդում, բայց մենք գնդակ չունենք, ինչպե՞ս խաղանք:
Դդումը պատասխանում է.
-Ես գնդակ ունեմ:
Բոլորը սկսեցին գնդակով խաղալ:
Հետո ընկերները տեսան բուրգերին ,որը խաղում էր միայնակ:
-Եկեք ծանոթանանք Բուրգերի հետ,-առաջարկեց Դդումը:
Բոլորը համաձայնվեցին և ծանոթացան բուրգերի հետ :Եվ իրենք սկցեցին Բուրգերի հետ գնադակ խաղալ :
Երբ բոլորը սովածացան ,Դդումը առաջարկեց գնալ իրենց տուն և հաց ուտել:Դդմի մայրիկը համեղ ընթրիք էր պատրաստել: Բոլորը ուրախ հրաժեշտ տվեցին միմյանց :Դդումը երբեք չի մոռանա այս օրը:
Տեղեկություն դդմի մասին

Դդում (լատին․՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային[1][2]։
Նկարագիրը
Արմատային համակարգն առանցքային է[3]։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների[4]։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)[5][6]։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն[7]։
- Դդում
- Դդում
- Դդումը հելոուինի խորհրդանիշն է
Տեսակներ և հայրենիք

C. moschata– ն համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է[8]։ Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։ Այն, ընդհանուր առմամբ, աճում է հորդառատ անձրևներով տաք կլիմատներում ցածր բարձրությունների վրա, սակայն որոշ սորտեր հայտնաբերվել են ավելի քան 2200 մետր (7200 ֆ) բարձրություններում։ Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը, դեռևս մինչև Կոլոմբոսի ժամանումը։ Տերևները աճում են 20-30 սանտիմետր[9] Groups of C. moschata include Cheese, Crookneck (C. moschata), and Bell.[10]:
C. pepo– ն ամենատարեցն է, եթե ոչ ամենահին կենցաղային տեսակը, որն աճել է ամենահին հայտնի վայրերում. 8,000-10,000 տարի առաջ Օահակա, Մեքսիկա և Օքեմպո, իսկ մոտ 7000 տարի առաջ Թոմայլոպոս, Մեքսիկա բնակավայրերում։ Հայտնի է, որ այն առաջին անգամ հանդիպել է Միսուրիում (ԱՄՆ), առնվազն 4000 տարի առաջ[11][12][13][14]։ C. pepo– ի ծագման մասին բանավեճերը շարունակվում են դեռևս 1857 թվականից[15]։ Ավանդաբար եղել են երկու հակադիր տեսություններ ծագման մասին. 1) որ դա C. texana- ի ուղիղ ժառանգորդն է
2) որ C. texana- ն ուղղակիորեն նույն C. pepo-ն է[16][17][17][18][18][19][20][21]։
Կա մեկ ո՛չ ուտելի տեսակ` C. pepo var ՛՛ օվիֆերա՛՛[22]:
Օգտագործում
Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ[34]]: Քուքուրբիտա (Cucurbita) տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար[35][36],: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հաղորդում է, որ 2005 թ.-ի և 2009 թ-ի միջև ընկած ժամանակահատվածում առաջատարը հինգ երկրներում դդումն ունի կայուն վարկանիշ։ Այդ երկրներն են` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եգիպտոսը։ 2012 թ. Իրանը տեղափոխվել է 5-րդ տեղ, Եգիպտոսը` 6-րդ տեղ։ Ներկայացված են այն առաջատար երկրները, որտեղ դդումի կիրառությունն անհամեմատ շատ մեծ է։
Պատրաստում ենք լավաշ
Իմ մեդիահմտությունները

Դիջիտեք 2026
Իմ մեդիահմտությունները
Բարև ձեզ,ես Եվա Դանիելյանն եմ, այս երեք տարիների ընթացքում ձեռք եմ բերել մի շարք մեդիահմտություներ և հիմա ես կներկայացնեմ դրանք:
Word-սա այն ծրագիրն է ,որով կարող ենք գրել և կարդալ տարբեր տեքստեր:Օրինակ ՝պատում,հեքիաթ , հանելուկ և այլն:
Paint-այս ծրագիրը նկարելու ծրագիր է: Այնտեղ կան նկարելու պարզ գործիքներ , որով կարող ենք ստանալ սիրուն նկարներ:
3D paint-այս ծրագիրը շատ է նման փեյնթին:Ուղղակի այստեղ գործիքները ավելի շատ և ծավալային են՝ 3D Էֆեկտ ստանալու : Այս ծրագիրը ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Paint-ը:
Powerpoint-սա այն ծրագիրն է , որով հավաքում ենք նկարներով տեքստեր և ներկայացնում:
Kahoot- այս կայքով կարող ենք ստեղծել վիկտորնա խաղ և ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խաղալ :
Qr code – բարձր դասարանցիները մեզ սովորեցրեցին ստեղծել անհատական քյու առ կոդեր:
էլեկտրոնային հասցե_ փոստի միջոցով ես ստանում եմ նամակներ ,առաջադրանքներ և ես միշտ պատասխանում եմ դրանց:
Իմ բլոգը, բնագիտատեխնիկական ստուգատես
Դդմահանելուկ

Այն ինչն է,այն ինչն,որ գազարագույն է համով և քաղցր է: